«Այսօր սոցցանցում Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել:
Հայտնում ենք, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է հայտարարության մեջ:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սկանդալային տեսանյութ պարեկների մասնակցությամբ։ Տեսանյութում պարեկային ծառայողներից մեկը հայհոյանքներ է հնչեցնում շիրակցիների հասցեին, սպառնում՝ վարորդներին։