Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Մալաթիա վարչական շրջանում՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ, ՔՊ-ականները հարձակվել են սեպտեմբերի 7-ին կայանալիք հանրահավաքի իրազեկում իրականացնող Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, հայհոյել, վիրավորել ու հարվածներ հասցրել: Այս մասին հայտնում է Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը։
«Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութը, խնդրում ենք լուսաբանել և ուշադրության կենտրոնում պահել թեման: Այս պահին հարձակման ենթարկվածները ոստիկանական բաժանմունքում են»,-նշվում է հաղորդգարւոթյան մեջ: