Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Zhong Tong մակնիշի ավտոբուսը, VAZ (վարորդ՝ Վ․ Ե․) և Hyundai մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ» և Hyundai մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։