Արմեն Աշոտյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին:

Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ որոշման հրապարակման օր է սահմանվել սեպտեմբերի 11-ը: Սերգեյ Մարաբյանը իրավաբանական համայնքին հայտնի է իր տրամաբանված ակտերով, ունի արդար դատավորի համբավ, ես ինքս անձամբ նրան միշտ վերաբերվել եմ հարգանքով: Իմ համար զարմանալի էր, թե ինչու նա վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ներկայիս պաշտոնին, ամեն դեպքում կարող եմ ասել մի բան՝ պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը, որ հակակոռուպցիոն դատարանները դրանք կապիտուլյանտի <ստալինյան տրոյկաներն են»։


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել