ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74):
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել այս կազմակերպությունում ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի՝
-արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվվող հոսքերը,
-չեն ձեռնարկվել միջոցառումներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար,
-պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
-բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման,
-արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,
-սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:
Տնտեսավարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: