ԲԴԽ-ն դատավոր Գևորգ Բալյանին նկատողություն հայտարարեց. նա որդեգրման վճիռը կայացրել էր երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն և դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նկատողություն։

Այս մասին հայտնում ե ն ԲԴԽ-ից։

Դատավորը թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, վճռով հաստատել էր դիմողների կողմից երեխայի որդեգրման փաստը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա։ Բացի այդ դատավորը որդեգրման վճիռը կայացրել է երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ։
Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել