Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
1. Միքայել Սուրենի Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 4-ից ազատել վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06- Գ25-29.1-Ղ3-1) պաշտոնից»: