Կրակոցներ Երևանում․ երեք անձ է ձերբակալվել

Սեպտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3.30-ին, «1-02» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Թամանցիների փողոցում, հյուրանոցային համալիրից լսվում են կրակոցի ձայներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Մեկնել են նաև պարեկներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ և 12 պարկուճ:

Շենգավիթի քրեական հետախույզների և մայրաքաղաքի պարեկների համատեղ ջանքերով սեպտեմբերի 3-ին, ժամը 4.10-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել երեք տղամարդ: Նրանցից մեկը` 29-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգից ինքն է կրակել օդ:

Երեքն էլ ներկայացվել են քննչական բաժին:

Բացի կրակողից` մյուս երկուսը բաց են թողնվել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել