Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում համատիրությունների հետ կապված․ Կամո Արեյանը մանրամասում է

Համատիրությունների հետ կապված մի քանի գերատեսչությունների համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել գնալ նոր սկզբունքներով, իմպերատիվ մասը դրաձնել ավելի գերակշռող՝ պարտականությունների և պատասխանատվության առումով և ըստ այդ հայեցակարգի էլ սկսվել են օրենքի դրույթների ձևակերպման աշխատանքները։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ նշելով, որ խորհրդակցությունը օրեր առաջ անց է կացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ։

«Դրվում է խնդիր՝ ինստիտուտի վերափոխման։ Այս ժողովի կամավոր, պարտադիր դրույթից ձերբազատվել, ունենալ կառավարչի ինստիտուտը, ով կարող է լինել կառավարիչ, ինչպես ընտրել կառավարչին, կառավարչի պարտականություններն ու պատասխանատվությունները, ինչու չէ նաև՝ բնակիչ-կառավարիչ պայմանագրային հարաբերությունների հաստատում, որը հիմա գոյություն չունի։ Երկրորդը, որ այդ շահույթ չհետապնդող այդ մեխանիզմը բերել է համատարած երկկողմ անպատասխանատվության»,-ասաց Կամո Արեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել