«Ուզում եք քաղաքական, դե լսեք քաղաքական․ կար մեծ դիմադրություն ու հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին»․ Տիգրան Ավինյան

Երեկ հանրահավաք տեղի ունեցավ և իմ ականջը «կտրեց» մի արտահայտություն, թե առանց Արցախ մենք չենք կարող ունենալ Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ Շենգավիթ վարչական շրջանում ժամանակ քարոզարշավի ժամանակ։

«Այս ընտրությունները նրա համար են, որ մենք մեր քաղաքը շենացնենք։ Մեր երեխաները պետք է գնան ամենալավ մանկապարտեզը, պետք է հաճախեն ամենալավ սպորտդպրոցները և զբաղվեն սպորտով, պետք է ստանան ամենալավ կրթությունը։ Երկիրը շենացնելը պետք է սկսվի նախադպրոցական տարիքից։ Եթե 30 տարի առաջ այս խնդիրները լուծեին, գուցե մենք հիմա կանգնած չլինեինք այս խնդիրների առաջ։ Թեկնածուներից ոմանք հստակ գիտեն, թե ինչ խաղ են խաղում, այս խաղը խաղացին նաև 2021 թվականին։ Հասկացան, որ չէ, էն հին դեմքերով չի ստացվում քաոս ստեղծել, հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում դա։ Հիմա այդ ուժերը նոր մոտեցումներ են որոշել։ Ուրեմն՝ ամեն ընտրությանը Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում, այս անգամ հախներից եկանք, դրա համար կարճ տևեց, շատ կտրուկ պատասխան տվեցինք ու մեր հայկական զենքերով, որը սկսել ենք անցած տարվանից գնել։ Ուզում եք քաղաքական՝ դե լսեք․ կար մեծ դիմադրություն ու հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին»,-ասաց նա։

Ավինյանն ասաց, որ ընդդիմադիրները 2021 թվականից դասերը լավ սերտել են և սկսել են դեմքերը փոխել։

Նա ընդգծեց, որ այս ընտրությունները, այո, քաղաքական ընտրություններ են և իրենք սեպտեմբերի 17-ին ցույց են տալու այդ ընտրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել