Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ:

Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել