Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խորը վշտով, ափսոսանքով տեղեկացա, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում՝ ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Սիսիան համայնքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը։
Զորակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին, ընկերներին և ողջ հայությանը»։