Քարոզարշավի այս օրերին ձեզանից շատ սեր ու ջերմություն եմ ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
«Նաև հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես`
1. «Ինչո՞ւ հրաժարական տվեցիք»,
2. «ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք»։
Առաջին հարցին բազմիցս պատասխանել եմ` ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են:
Երկրորդ հարցի դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ իհարկե, ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ կոալիցիան ՔՊ-ի հետ։ Իսկ թե ինչու՝ ասել եմ դեռ 2021 թվականի իմ վերջին ելույթում»,-նշել է նա: