Ո՞վ կարող է հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկել

Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը:

Հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու մասին դատավճռի պատճենը ստանալուց և դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, դատավճռի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը կամ որակավորման դասը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել