Կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը․ Նիկոլ Փաշինյան

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքի հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունի կարգավորում իրենք չեն կապում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։

«Պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և ըստ էության այդ հարցն անընդհատ առաջ են բերում։ Բայց եթե մենք խոսում են անվտանգության մասին, որևէ պետության անվտանգության մասին, այդ մասին կարելի է խոսել, եթե այդ պետությունն ունի հարևանների հետ կարգավորված հարաբերություններ։ Սա ճիշտ է ոչ միայն ռազմական գերտերություն չհանդիսացող երկրի համար, սա ճիշտ է նաև բոլոր դեպքերում, այսինք որպես բանաձև։ Պատմությունը ցոյց է տալիս, որ թվացյալ ռազմական հզորությունը դեռ չի նշանակում անխոցելիություն և հետևաբար: Եվ հետևաբար կարծում եմ, որ խաղաղությունը մի բան է,  որով պետք է շահագրգռված լինեն բոլորը։ Բլոր տարածաշրջանների բոլոր երկրները։ Այլ բան, որ հասկանալի է, որ կան շահեր, որ հեշտ չի այդ նպատակին հասնել։ Բայց դրանում է քաղաքական առաջնորդության դժվարությունը որ, երբեմն հնարավոր դարձնել այնպիսի բաներ, որոնք թվում են անհնար և դա շատ դժվար է։

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ մենք կարևոր ենք համարում մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար և Անկարա կատարած իմ վերջին այցելության աչդյունքում և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե կան նաև բարդություններ և այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ահա այսպիսի որակը»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել