Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել մինչև օրս. Նիկոլ Փաշինյան

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթողի շուրջ սկզբում լավ առաջընթաց է եղել, քանի որ կետրոնացել էին այն կետերի վրա, որոնց շուրջ հակասությունները մեծ չեն եղել։

«Ինչքան առավել շատ հոդվածներ են համաձայնեցվու, չհամաձայնեցվածների մեջ մնում են առավել դժվար հոդվածները և սրանից բխող հետևանքները։ Մյուս կողմից մեր կառավարության դիրքորոշումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի և մենք փորձում ենք ամեն ինչ անել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ և այստեղ կարևոր են, ոչ միայն այն պրացեսները, որոնք բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները որ տեղի են ունենում հրապարակային։ Մասնավորապես՝ մենք Բրյուսելում Ադրբեջանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքեն։ Սա տեղի ունեցավ Պրահայում, երբ մենք համաձայնվեցինք հղում անել Ալմթիի հռչակագրին։  Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել մինչև օրս։ Նկատի ունեմ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես շատ կարևոր է ընդհանուր գործընթացի առումով»,-ասաց նա։

Լրագրողը հարցնում է՝ Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնե՞լն է այն գինը, որը պետք է վճարվի խաղաղության համար։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ ել հսկել են ԼՂ իշխանությունները։ Համենայն դեպս այդպես է եղել 2018 թվականից հետո։ Այսօր էլ այտեղ իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները, խոսքն ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն իրենց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է խաղաություն երբեք չի լինի»,-ասաց վարչապետը։։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել