265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր-բոլորին ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում