«Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք»․ Իշխան Սաղաթելյան

Դատապարտում ենք բոլոր այն պետությունների, կազմակերպությունների կեցվածքը, երկակի ստանդարտները, իրենց հռչակած նպատակներից հրաժարումը։ Այս մասի այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հատկապես ուզում եմ անդրադառնալ Շառլ Միշելի հայտարարությանը։ Նա ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը վկայակոչելով նաև սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիան։

Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխատ տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է և գտնվում է շրջափակման մեջ։ Հետևաբար հայ ժողովուրդն այլևս զիջելու տեղ չունի, դու և քո խամաճիկ Նիկոլն այլևս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել։ Բոլոր միջնորդ երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է հստակ իմանան՝ այն աձը, ում հետ այսօր բանակցում են, ով խոսում է Հայաստանի անունից նա հայ ժողովրդին չի ներկայացնում։ Նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։ Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ներպետական օրենսդրությամբ՝ Սահմանադրությամբ Անկախության հռչակագրով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»,-ասաց նա։

Նա նշեց, որ իրենց հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու և Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել