Այդ քայլով մեծ պարտություն կբերենք Բաքվին և Անկարային․ Վազգեն Մանուկյան

Մենք պետք է ձևակերպենք մեր խնդիրները, հետո նոր դաշնակից փնտրենք, թե ով մեզ հետ յդ խնդիրները կլուծի, ոչ թե գտնենք դաշնակից, հետո իր ուզած խնդիրն այստեղ լուծենք։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Բայց դրա համար այս մի հանրահավաքը հարց չի լուծում, երկու հանրահավաքն էլ հարց չի լուծում, պետք է լինի ազգային, ժողովրդական շարժում։ Ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին։ Կան կարող ուժեր, կան մեծ կուսակցություններ, ես գտնում եմ, որ նրանք պետք է համախմբվեն։ Պետք է իրար հետ պայմանագիր կնքեն՝ մենք գնում ենք այս խնդիրը լուծելու, ամեն մեկս ունի այս լիազորությունը և այս պարտավորությունը։ Նրանք պետք է ստեղծեն 7-11 հոգանոց կոմիտե, որը ղեկավարելու է շարժումը և դրանից հետո կոմիտեն պետք է որոշումներ ընդունի և եղած բոլոր կուսակցությունները պետք է ենթարկվեն որոշումներին։ Այդ կոմիտեն պետք է ստեղծի համազգային շարժումը, պետք է կարողանա ցույց տալ աշխարհին Հայաստանի կամքը և առաջին հաղթանակն այդ կոմիտեի պետք է լինի իշխանությունը փոխելը։ Դա մեծ հաղթանակ է լինելու։ Այդ քայլով մեծ պարտություն կբերենք Բաքվին և Անկարային»,-ասաց նա։

Նա նշեց, որ այդ կոմիտեի մարդկանց ժողովուրդը պետք է ընդունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել