Լարված իրավիճակ է Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի հետ սահմաններին․ Բելառուսի ՆԳՆ ղեկավար

Բելառուսի ներքին գործերի մարմինների աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում սահմանապահներին երկրի սահմաններին անվտանգության ապահովման հարցում, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը:

Նրա խոսքով՝ լարված իրավիճակ է Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի հետ սահմաններին։

Նախարարը նշել է նաև, որ ներքին գործերի մարմիններն անհրաժեշտ օգնություն են ստանում նաև այլ ուժային կառույցներից:

Աղբյուրը՝ Հանրային հեռուստաընկերություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել