Պարտավորության դադարելը կատարմամբ

Պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

Պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:

Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ:

Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

Պարտատիրոջ կողմից ստացական տալուց, պարտքային փաստաթուղթը վերադարձնելուց կամ այն վերադարձնելու անհնարինության մասին ստացականում նշելուց հրաժարվելու դեպքերում, պարտապանն իրավունք ունի կասեցնել կատարումը: Այդ դեպքերում պարտատերը համարվում է կետանցող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել