Ո՞ր դեպքում է դատապարտյալի նկատմամբ նշանակվում կալանք պատժատեսակը

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքի համապատասխան հոդվածի համաձայն` կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում, եթե կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել:

Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացաց անձանց, հղի կանանց կամ խնամքի տակ մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձաց նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել