Ո՞ր դեպքերում ոստիկանի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվում

Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը:

Ծառայողական քննությանն օժանդակելու, հանրորեն առավել մեծ վտանգավորություն ներկայացնող խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը նպաստելու դեպքում կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ, կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժից:

Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը ազատվում է կարգապահական տույժից, եթե նա գործել է օրենքով նախատեսված պայմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել