Հյուր գնացած 28-ամյա կինը 12-ամյա աղջկա ծննդյան արարողության ժամանակ գողություն էր կատարել տնից․ ոստիկանություն

Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել Լուսառատ գյուղի մի բնակչուհի: Նա հայտնել է, որ օրեր առաջ, 12-ամյա դստեր ծննդյան արարողության ժամանակ, հյուրերից մեկը ննջասենյակում դրված պայուսակից գողացել է ոսկյա երեք զարդ՝ պատճառելով մոտ 160 հազար դրամի վնաս:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած տվյալներն իրացվեցին օգոստոսի 31-ին: Հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվեց Ավշար գյուղի բնակիչ, 28-ամյա մի կին: Պարզվեց, որ նա է օգտվել տանտերերի զբաղված լինելու հանգամանքից և գողացել ոսկյա զարդերը, որոնք օգոստոսի 22-ին վաճառել է Արարատ քաղաքի ոսկու խանութներից մեկում՝ 126 հազար դրամով:

Կինը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել