Երեխաներից մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում

«Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնից հայտնում են, որ շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

«Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։

Նշենք, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն:

Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել