Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կսկսի թուրքական արտադրության ՀՕՊ համակարգեր վաճառել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ռազմական ակադեմիայի ուսանողներին ավարտական հավաստագրերի տրամադրման և դրոշների հանձնման արարղությանը, ապա խոսել ռազմարդյունաբերության ձեռքբերումների մասին:

«Աստծո կամոք, մոտ ապագայում հասնելու ենք այն կետին, որ նրանց, ովքեր անօգուտ պատճառաբանություններ առաջ քաշելով մերժում էին մեզ հակաօդային պաշտպանական համակարգեր տրամադրել, մենք ենք հակաօդային համակարգեր վաճառելու»:

Նշենք, որ Թուրքիան այս պահին փորձում է արտադրել ռուսական զենիթահրռիթային ՀՕՊ S-400 համակարգերին փոխարինող զենիթահրթիռային համակարգ: Այն անվանվել է «HİSAR O+»: Զենքի հեռահարությունը դեռևս կազմում է 150 կմ է:

Վերոհիշյալ զենքի դաշտային փորձարկումների ավարտի մասին ավելի վաղ տեղեկացրել էր անվտանգության քաղաքականության գծով թուրք փորձագետ Աբդուլլահ Աղարը, ինչպես նաև նշել, որ այժմ քայլեր են ձեռնարկվում համակարգի էլ ավելի հզորացման համար:

«Մենք արտադրում ենք S-400-ին նմանվող զենք: Սակայն դեռևս այդ կետում չենք: Հեռավորության առումով դեռևս նրան չենք հասել»:

Նշվում է, որ բացի այդ, Թուրքիան օգոստոսի 27-ին ավարտել է ռադիոհաճախականություն որսացող հակաօդային պաշտանության RF հրթիռների փորձարկումները, ինչպես նաև սկսել «Siper-2» տեսակի հրթիռների փորձարկումները:

Նույն մասնագետի համոզմամբ՝ «Siper» տեսակի հրթիռները մեծ կարևորություն ունեն թուրքական ռազմարտադրատեսակների մեջ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել