Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գործող «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը ջրառն իրականացնում է բնական աղբյուրից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Ապօրինի ջրառը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։