Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասով, ինչպես նաև 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2009 թվականի հունվարի 27-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և դատավորների ընտրության մասին» թիվ 1646(2009) բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 29-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող
թեկնածուների ընտրության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել գնահատման թերթիկը (միասնական և անհատական)՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից»:
Հանձնաժողովի անդամներն են՝
1․ 1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).
2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).
3) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ).
4) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).
5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).
6) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
8) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը․
9) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը.
10) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).
11) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).
12) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը (համաձայնությամբ).
13) «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):
2. Ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի
Հանրապետության վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմը
պետք է բաղկացած լինի կենտ թվով անդամներից, որոնց ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել իննից: