Պետք է արձանագրենք՝ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է․ Դավիթ Իշխանյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, հրավիրված ասուլիսում խոսեց ադրբեջանական կողմի կեղծ հումանիտար օգնություն ուղարկելու մասին։

«Նախ, պետք է արձանագրեմ՝ մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք և այդ միջանցքով թե՛ հումանիտար բեռներ և, թե՛ ընդհանրապես Հայաստանից Արցախ անխափան երթևեկը պետք է վերականգնվի։ Ես կարող եմ ի լուր աշխարհի ասել, որ կա հստակ որոշում՝ փակ պահելու և չօգտագործելու ադրբեջանական կողմի առաջարկած Ակնայի ճանապարհը։ Եվ մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա ու այս պարագայում տարբեր մեկնաբանություններ լինեն»,-ասաց նա։

Նա ասաց, որ հանուն ոչնչի ոչինչ չի լինում։

«Հասարակության մեջ արմատածաց այն մտայնությունը, թե 90-ականների մեր հաղթանակը զրոյացվեց 2020-ին դա այդպես չէ։ Պետք է արձանագրենք՝ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն ինչ տեղի է ունենում այսօր, ևս պատերազմի շարունակությունն է, այլ բնույթով։ Եթե մենք շատ հաճախակի չենք լսում կրակոցի ձայներ, չի նշանակում, որ պատերազմն ավարտված է»,-նշեց Դավիթ Իշխանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել