«Դուք եք մանդատը հանձնե՞լ, թե Ձեզ ստիպել են»․ քաղաքացին՝ Անդրանիկ Թևանյանին

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Նուբարաշենում։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին մոտեցավ մի կին, ձեռքից վերցրեց բարձրախոսը և հարց ուղղեց․ «Դուք ասում եք, որ փոխելու եք ամեն ինչ, ու՞մ համար ժողովրդի, թե ձեր»։

Անդրանիկ Թևանյանն արձագանքեց՝ նշելով, որ իրենք չեն ասում փոխելու են իրենց կամ ժողովրդի համար։

«Մենք ասում ենք՝ Հայաստանի և Արցախի համար իրականացնելու ենք փոփոխություն, որպեսզի ես և դուք Երևանում ապրելու հնարավորություն ստանանք։ Մենք այլընտրանք չունենք»,-ասաց Թևանյանը։

Քաղաքացին՝ ընդհատելով քաղաքապետի թեկնածուի խոսքը նշեց, որ բոլորն էլ մինչև պաշտտոնի անցնելը, «աթոռի նստելը» ասում են՝ մենք ամեն բան անում ենք ժողովրդի համար։

«Նստելուց հետո իրենք անում են այն, ինչ ուզում են, իսկ ժողովրդի վրա «թքած են ունենում», թե ժողովրուրդը ոնց է ապրում, ինչ է անում, ինչ աղքատության մեջ են ապրում»,-ասաց քաղաքացին։

-Ես մի գաղտիք բացահայտեմ, ես նստածս տեղից վեր եմ կացել։ Ես պատգամավորական մանդատը հանձնել եմ արդեն։

-Դուք եք մանդատը հանձնե՞լ, թե Ձեզ ստիպել են, որ հանձնենք։

-Ինձ ստիպող չկա, ո՞վ պետք է ստիպեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել