ԱՀ ԱԺ «Արցախ – Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնում ֆրանսիացի բարեկամներին

«Արցախ- Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։

Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։

Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը  ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել