Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձան՝ այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ կապված երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների հետ:
Ըստ ռուսական մամուլի՝ Ֆիդանի և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջև երկկողմ հանդիպում է լինելու, որի հիմնական քննարկումները վերաբերելու են Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը: