Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր պահին միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր պահին միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն` ԼՂ֊ից թույլ տալ մարդկանց ելքը, բայց թույլ չտալ վերադարձը։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է։

«Միջազգային մեխանիզմը կենսականորեն անհրաժեշտ է։ Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել