Էդ որ խոսում ես՝ խրոխտ-խրոխտ, ինձ էդ դասերը պետք չի տալ․ Տիգրան Ավինյանը՝ քաղաքացուն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրաքարոզարշավի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանում զրուցում է քաղաքացիների հետ։

Բակերից մեկում մի տղամարդը հրաժարվեց Տիգրան Ավինյանի ձեռքսեղմումից՝ նշելով, թե փոխվարչապետ ժամանակ շատ գործեր կարող էր անել Ավինյանը։ Իսկ մանկապարտեզ կառուցելու ու ասֆալտապատում անելու փոխարեն պետք է Արցախին օգնեին։

«Հլը մի հատ լսի էլի, էդ որ խոսում ես՝ խրոխտ-խրոխտ, ինձ էդ դասերը պետք չի տալ, ես ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում եմ եղել։ Իմ ախպերը Ստեփանակերտի հիվանդանոցում 70 հատ վիրահատություն ա արել պատերազմի ժամանակ»,-քաղաքացուն պատասխանեց Երևանի  փոխքաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել