Արդեն հայտնել ենք, որ հուլիսի 31-ին, ժամը 09.10-ին, 34-ամյա մի կին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել 2013 թ. ծնված Նարե Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վեդիի» հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Օգոստոսի 29-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ աղջիկը գիտակցության չգալով մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: