Ո՞ր դրամական գումարների վրա չի կարող բռնագանձում տարածվել

Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
ալիմենտային պարտավորությունների համար.
որպես պետական նպաստ.
ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
հաշմանդամներին.
տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել