Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում բնակվող լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։
Մենք մնում ենք այստեղ։
Այս պահին վրան ենք տեղադրում»,-նշել է նա։