«Երեխաները մեզ հանձնարարություններ են տալիս»․ Տիգրան Ավինյան

Բակի երեխաները մեզ հանձնարարություններ են տալիս, արդեն 14 հատ ֆուտբոլի դաշտ պետք է կառուցենք։ Այս մասին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մալաթիա Սեբաստիայի բոլոր երեխաներին, ովքեր ամենապահանջատերերն են, ովքեր ամենալավը գիտեն, թե իրենց ինչ է պետք»,-ասաց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ Երևանում բակեր չկան, քանի որ պատված են տարբեր շինություններով, ավտոտնակներով։

«Հանրային շահը պետք է գերակա լինի մասնավորի նկատմամբ, երբ բակի երեխաների շահը ստորադասվում է մի բուտկայի տիրոջ շահին, բոլոր խնդիրները հենց այդտեղից էլ սկսվում են։ Մենք գնում ենք բակեր և ասում ենք՝ այս տարածքը պե՞տք է բացազատենք, երեխան պե՞տք է ֆուտբոլի դաշտ ունենա, դուք պե՞տք է հանգստանալու տեղ ունենաք, մեզ միանշանակ ասում են՝ այո։ Մենք այդ պատասխանատվությունից չենք խորշում, «վատամարդ դուրս գալու», մենք պատրաստ ենք վատամարդն էլ լինել, լավամարդն էլ ու լինել այն, ինչ դուք մեզ կհանձնարարեք»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել