«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։ Անդրանիկ Թևանյանին մոտեցավ մի կին և ասաց՝ միայն դուք կարող եք փրկել մեր երկիրը։
«Մենք անդունդի եզրին ենք, բոլորս պետք է համախմբվենք և գտնենք խոհեմ ճիշտ մարդ։ Նիկոլականները լրտեսներ են և եկել են մեր երկիրը քանդելու և ավիրելու համար։ Ձեր խոսելուց ես զգացել եմ՝ կիրթ, խելացի մարդ եք»,-ասաc նա։
Անդրանիկ Թևանյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացուց և ճշտեց՝ արդյո՞ք իր երգը հավանել է․ «Շատ»,-արձագանքեց տիկին Լուիզան։