Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է՝ իր տան մոտ ԱԹՍ է ընկել

Россия сегодня մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում իր տան մոտ երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նա հայտարարել է, որ նման կերպ ահաբեկիչներին չի հաջողվի, որ ստիպեն Ռուսաստանին հրաժարվել հատուկ գործողությունից (Ուկրաինայի դեմ-խմբ․) և ոչինչ չի ստացվի։

Սիմոնյանը նշել է, որ սարքը աղմուկով է ընկնում, և խանգարում է նրանց քունը։

Նրա կարծիքով՝ ահաբեկիչները, որոնք անօդաչու թռչող սարքեր են արձակում, այդ թվում՝ Մոսկվա քաղաքում, ունեն նույն ձեռագիրը։

«Նրանք պետք է մտածեն մեծ, ցուցադրական սարսափ, օրինակ՝ սեպտեմբերի 11-ին փլուզված երկվորյակ աշտարակների նման, որ մենք վազվզենք մեր նախագահի մոտ և ասենք՝ մեր հողերը մեզ պետք չեն, եկեք ամեն ինչ վերադարձնենք, միայն թե մեր գլխի վրայով այլևս անօդաչուներ չթռնեն։ Նրանք այդպիսի հաշվարկաներ ունեն, բայց դրանք սխալ հաշվարկներ են, նման բան չի լինի։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն անում են ամեն ինչ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու համար. «Եվ մինչ այժմ, փառք Աստծո, հաջողությամբ ստացվում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել