Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա, որտեղ կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել