«Ո՞վ է վճարում այդ պոպուլիստական քայլի շրջանակում ապամոնտաժման համար». Սարհատ Պետրոսյան

Բնակիչները ողջ շենքի ձեղնահարկի համար անցել են բոլոր իրավական գործընթացներն ու ստացել օրինական շինարարության թույլտվություն և սկսել շինարարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը

«Երևանի բացառիկ դեպքերից է, որ ձեղնահարկի (մանսարդի) համար ունեն ամբողջական շենքի ճարտարապետությունը չաղավաղող (այդ շենքի դեպքում նույնիսկ միգուցե արժեք տվող) լուծում։

Ինչ-որ մի օր նախընտրական (հասկանալ պոպուլիստական) նկատառումներով ասում են ուժը կորցրած ենք համարում արդեն մոտ 30%-ով իրականացված շինարարության շինարարության թույլտվությունը։ Հիմա մի քանի օր է քաղաքի կենտրոնում քաղաքապետարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ ապամոնտաժում են շենքի մետաղական կոնստրուկցիաները շատ թանկ տեխնիկայի ներգրավմամբ։
Հիմա հարցեր.

Ա. Ո՞վ է վճարում այդ պոպուլիստական քայլի շրջանակում ապամոնտաժման համար։

Բ.Ո՞վ է փոխհատուցելու բնակիչների արդեն ծախսած գումարները։

Գ. Ո՞վ է ծածկելու ժամանակին օրենքով թույլատրված տանիքի վերակառուցման համար։

(Ենթադրում եմ շատ կոպիտ հաշվարկով խոսքը մոտ 100 հազար դոլարը գերազանցող գումարի մասին է:)

Բնականաբար համայնքը, այսինքն՝ մենք։

Իսկ կլինի ՔՊ նախընտրական ֆոնդից վճարեք դա կամ գոնե արդեն ըստ օդում կախված լուրերի շոշափելի հարստություն դիզած փոխքաղաքապետը (կամ ընտանիքի մեկ այլ բարի անդամ):

Ձեռք ե՞ն առնում, ոնց որ…»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել