Ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում   ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել