Փրկարարներն օգնել են «Գոշավանք» տանող ճանապարհին վնասվածք ստացած քաղաքացուն

Օգոստոսի 20-ին, ժամը 19։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց «Գոշավանք» վանական համալիր տանող ճանապարհին՝ անատառում, քաղաքացու ոտքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Խ.-ին (ծնված 1953 թ․) պատգարակով իջեցրել են «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել