ՀՀ կառավարությունը որոշել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. սեպտեմբերի 15-ը:
Կառավարության փոխանցմամբ` ընկերությունը նախատեսում է իրականացնել վերազինման մեծ աշխատանք, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը, ինչպես նաև սեփական հաղորդումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ նպատակով կատարվելու է ավելի քան 1 մլրդ դրամի ներդրում:
Իրավաբան.net