Ինչը այստեղ ներկայացվում է մարդասիրական խնդիր, իրականում սադրիչ և անպատասխանատու քաղաքական արշավ է իմ երկրի դեմ, որի նպատասկն է սասանել իմ երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը։
«Հայաստանն է մոտ 30 տարի արհամարհել Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը։ Այս ամենի ֆոնին Հայաստանի գործողությունները ոչ այն ինչ են, քան քաղաքական կեղծավորության մարմնավորում։ Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը, միայն մեկ բացատորություն կարող է դա ունենալ, Հայաստանը չի ցանկանում լուծման մաս լինել, փոխարենը հավելյալ լարվածություն է առաջացնում տարածաշրջանում, քանի որ ցանկանում է շարունակել ապակողմնորոշել միջազգային հանրությանը։
Տիկին նախագահ,
Մարդասիրական օգնությունը ԿԽՄԿ-ի կողմից օգոստոսի 5-ին առաքելու պայմանավորվածության խախտումը միակ դեպքը չէ։ Հայաստանը շարունակում է քաղաքականացնել մարդասիրական այս կառույցի ներկայությունը և գործունեությունը։ Վտանգավոր փորձ է անում մարդասիրական հարցերը ծառայեցնելու քաղաքական նպատակների՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և կանխելով տեղի բնակիչների վերաինտեգրումը։
Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը միջազգայնորեն ճանաչված տարածքն է իմ երկրի և այտեղ ապրող էթնիկ հայերը համարվում են իմ երկրի բնակիչներ։ Ադրբեջանի կառավարությունը հաստատակամ է՝ երաշխավորելու այդ բնակիչների համար անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը և պատշաճ կենսապայմաններ ձևավորել նրանց համար։ Այս նպատակները լիովին համահունչ են միջասզգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին, ինչն ընդգծում է Ադրբեջանի անվերապահ նվիրումը այս չափանիշների պահպանմանը։
Սահմանային անցակետը տեղակայվել է, քանի որ Ադրբեջանը այս կերպ օգտվում է իր անքակտելի իրավունքից՝ երաշխավորել իր ինքնիշխանությունը և կանխել Հայաստանի կողմից այդ ճանապարհի շարունակական և կոպիտ չարաշահումը ռազմական, օնօրինական տարբեր գործողությունների համար։ Ինչպիսիք են օրինակ՝ մոտ 10 հազար զինվորական անձնակազմի շրջափոխումը, նրանք ապօրինաբար տեղակայված են Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև զենք է ուղարկում, զինամթերք, օտարերկրացի ահաբեկիչներ, ինչպես նաև այդ տարածքից ապօրինաբար կորզվում են բնական պաշարները։ Սա մարդասիրական օգնությու՞ն է։
Եթե Հայաստանն իրապես մտահոգված լիներ, ապա չէր խոչընդոտի Աղդամ-Խանկենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհին»։