Դրական և ոգևորող նոր զարգացումներ են եղել․ Ալբանիայի ներկայացուցիչ

Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ դրական և ոգևորող նոր զարգացումներ են եղել։

«Մենք ողջունում ենք, որ նոր թափ են հավաքել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրապարակավ վերահաստատել են, որ ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Հաշի առնելով ծանր անցյալը՝ երկու երկրների այս հանձնառությունը լրջագույն կարևորություն ունի։

Ողջունում ենք, որ նախատեսվում է երկաթգիծ կառուցել, որը ցանկալի է, որ անհապաղ տեղի ունենա։ Մենք ցանկանում ենք հավատալ, որ կողմերն արագորեն այդ առաջարկը կընդունեն։ Եվրամիությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել այդ նախագծին։

Վստահության խորը պակաս կա կողմերի միջև՝ հաղթահարելու հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները, քանի որ նրանց խնդիրը լուծելու համար կողմերին պետք է սերտ համագործակցել։

Մարդասիրական կարիքները պետք է բավարարվեն։ Մենք վստահություն ունենք, որ հնարավորություն կա բաց և լուրջ կերպով քննարկել բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արտահայտած մտահոգությունները Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը ապահովելու համար, այդ թվում հնարավոր է դիտարկել այլ տարբերակներ։ Մենք հավատացած ենք, որ մարդասիրական խնդիրների պարագայում ամեն ինչ պետք է անել, բոլոր տարբերակները պետք է դիտարկել, այդ թվում՝ դիտարկել այլ ուղիներ, օրինակ՝ Աղդամից-Խանքենդին ճանապարհի հնարավորությունը։ (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․։)

Կողմերը պետք է սահմանագծեն իրենց սահմանները և ականազերծեն այն։ Անկայուն այս իրավիճակում արագորեն կարող են բախումներ ավալվել։ Կողմերը պետք է անարգի ենթադրություններից խուսափեն և սուր հռետորաբանությունից խուսափեն»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել