2022 թվականին Թուրքիայից ՀՀ դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում․ Արա Զոհրաբյան

Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում։

«Պարզվում է, որ 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն: Թեև, Ադրբեջանից 2022-2023թթ. նման հարցումներ չեն ստացվել, բայց սա միայն ժամանակի հարց է:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Սա պետական քաղաքականության արդյունք է:

Լավ, ոնց բացատրենք այս իշխանություններին, որ 44 օրյա պատերազմը հովանավորած թշնամի Թուրքիայի առջև նման խեղճացած կեցվածք ընդունելը, չի ազատելու մեզ պատերազմից:

Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել