Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել