Գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ՃՏՊ-ների մասին լրահոսը կարծես սովորական բնույթ է ստացել․ Տիգրան Աբրահամյան

Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել:

Առաջին բանը որը մտքիդ գալիս է, իհարկե, երկում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից մինչև վերին էշելոն:

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին:

Ի դեպ, երբ հաճախ խոսում ենք Արցախի կամ անվտանգության խնդրի հետ կապված անտարբերության մասին, դրանք բացառություններ չեն:

Իշխանության անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ բերում է նաև խաղաղ իրավիճակում մարդկային կորուստների, իսկ ժամանակին դրանց ուսումնասիրությունն ու անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը կարող էր կյանքեր փրկել, իրավիճակ փոխել»:


Քննչական կոմիտեից հայտնել են․ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել